06.03.2015 20:40

Հարիսոն Ֆորդը վնասվածքներ է ստացել ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ

Հարիսոն Ֆորդը վնասվածքներ է ստացել ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ

Ամերիկյան կինոդերասան Հարիսոն Ֆորդը վնասվածքներ է ստացել իր ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ: Հաղորդվում է, որ թեթև շարժիչով ինքնաթիռը, որը վարում էր դերասանը, վայրէջք է կատարել Լոս-Անջելեսում՝ գոլֆի խաղահրապարակում:

Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օդ բարձրանալուց քիչ անց Ֆորդը կապվել է մոտակա օդանավակայանի հետ և հայտնել, որ ինքնաթիռի շարժիչի հետ կապված՝ ինչ-որ խնդիր կա:

Լոս-Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ օդաչուն ողջ է, ընդ որում՝ անունը չի հրապարակվել:

Դերասանի որդին՝ Բեն Ֆորդը, Twitter-ում գրել է. «Հիվանդանոցում եմ: Հորս հետ ամեն ինչ կարգին է: Նա մի լավ վնասվել է, բայց ամեն ինչ կարգին է: Նա … չափազանց ուժեղ մարդ է»:

Փոխանցում է BBC-ն: