09.03.2015 16:38

«Don’t deny» երգի պաշտոնական շնորհանդեսը` մարտի 12-ին

«Don’t deny» երգի պաշտոնական շնորհանդեսը`  մարտի 12-ին

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի «Don’t deny» («Մի՛ ուրացիր») երգի պաշտոնական շնորհանդեսը կկայանա մարտի 12-ին՝ ՀՀ Առաջին ալիքի երեկոյան եթերում: Նույն օրը հայտնի կդառնա նաեւ երաժշտական խմբի վեցերորդ մասնակցի անունը:

«Don’t deny» երգի խոսքերի հեղինակը Իննա Մկրտչյանն է, կոմպոզիտորը` Արմեն Մարտիրոսյանը: Genealogy խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին, եւ եւս մեկ երգիչ ներկայացնելու է Հայաստանը:

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ-2015 եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Վիեննայում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 19-ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակչում: