13.03.2015 14:22

Հավաք սահմանադրական

Հավաք սահմանադրական
Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Բազմած բրաբուսի նուրբ տեղերին,
Հովի թևին՝ թըռչելով ՝
«Ընդդիմադիրք» Բ26-ում
Հավաքվեցին գիշերով:
Եկան քույրե˜ր, սեգ սարերի
«Ընդդիմադիր» ոգիներ,
Եկան տղերք՝ հին օրերի
Ընդդիմություն վաղամեռ:

***

 

Օխտը «մորից» ծիծ են կերել,
Սերժին գովել՝ լուռ ու մունջ,
Օխտը դաշտից օգուտ քաղել՝
Քաղաքական ծաղկեփունջ:
Պատիվ, նամուս սառցին գրել,
Խընդիրք արել Սերժիկին,
Սահմանադրությունը քեզ փեշքեշ՝
Մեզ լավ նայի էս պահին:

Ափսո˜ս, տղերք, սարի աղջկերք,
Ափսո˜ս էր ձեր անցյալին.
Ափսո˜ս բոյին թելիկ - մելիկ,
Խունջիկլամիշ աչքերին …:
Ու նրանց հետ ՝ քմծիծաղով
Լըցված սիրտը ու աչքեր՝
Սերժիկը այն «տըխուր» սյուքով
Քննարկել է ողջ գիշեր:
Վուշ - վու˜շ, տղերք, վու˜շ, աղջկերք.
Ձեր սկզբունքին, փի-արին …
Վո՜ւշ համբավին «ընդդիմադիր»,
Որ մի կանչով պայթացրին:

«Եկե՛ք, կլիենտներ սեգ դաշտերի
Եկե՛ք, իմ հաճախորդներ…»
Ու Սերժիկը՝ կեղծ ժպիտով
Գմփցնում էր ողջ գիշեր:
Կանչում էր նա հըրաշալի
Խոստումներով դյութական,
Ու հենց շողաց ցոլքը ֆոտոյի
Դաշտից անհետ չըքացան:

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
«Կլիենտ են»,- մարդիկ ասին,-
«Թող չհանեն էլ ծպտուն»:

iLur.am-ի Քաղաքական հումորի բաժին