16.03.2015 14:17

Գրանորություն. Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները»

Գրանորություն. Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները»

Երկու անգամ երկու միշտ չէ, որ չորս է… Չորսը բաժանվում է բազմաթիվ երկուսների, երբ խոսքը մարդկային հարաբերություններին և զգացմունքներին է վերաբերում: Հետո բազմապատկվում են բազմաթիվ չորսերի, կրկին բաժանվում, գումարվում ու վերածվելով տարրական մասնիկների՝ դառնում են մի առանձնահատուկ, միակ միավոր: Միակ, միակ, միակ…

Ու միակ տարարական մասնիկը արյան բազմաթիվ խմբերի, ընտանիքների, համայնքների, գիտության ու մեգապոլիսների մեջ չի տարրալուծվում, չի զուգավորվում… Եվ մարդը, որքան էլ անցնում է լաբորատոր երկնաքերների, մարդ-դիտանցքների, անապատ փողոցների ու սեռական օրգանների միջով՝ միևնույն է, մնում է մենակ՝ գժանոցի փոխված լեռնաՇղթաների վրա, կամ շրջակա ու հեռակա միջավայրի սոցիալական Շղթաների ցանցում…

«Աննաբելան օգնեց նրան հանվել և մի քիչ շարժահարեց նրա անդամը, որպեսզի նա կարողանար մտնել իր մեջ: Միշելն առանձնապես բան չէր զգում՝ Աննաբելայի հեշտոցի մեղմությունից ու ջերմությունից բացի: Հանկարծ նա կտրուկ դադարեցրեց շարժվել՝ ցնցված լինելով զուգավորման երկրաչափական ակնհայտությունից, սքանչացած լինելով լորձաթաղանթի առաձգականությամբ ու ճոխությամբ: Աննաբելան պինդ հպեց իր շուրթերը նրա բերանին և գրկեց նրան: Միշելը փակեց աչքերը, ավելի պարզորոշ զգաց իր առնանդամը և կրկին սկսեց այն տարուբերել: Ցնծազեղ լինելուց քիչ առաջ նրան մի տեսիլք այցելեց, որը ծայրաստիճան հստակ էր. տեսավ գամետաների միախառնումը և իսկույն դրանից հետո ՝ բջիջների առաջին բաժանումները…»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Արգելված գրքեր» մատենաշարով լույս ընծայված՝ Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» վեպը՝ Սերգեյ Մկրտչյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան