17.03.2015 15:35

ԱԺ-ում ընթանում է «Եվրանեսթ»-ի չորրորդ լիագումար նիստը (Ուղիղ)

Այս պահին Ազգային ժողովում ընթանում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը: Նիստի ընթացքում ելույթ կունենան Եվրախորհրդարանի փոխնագահ Ռիչարդ Չարնեցկուն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկը և Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան:

Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված Ադրբեջանը չի մասնակցում «Եվրանեսթ»-ի երևանյան նիստին: