17.09.2012 16:56

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են Կոնգրեսի մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունը, Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական և սոցիալ տնտեսական իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական և միգրացիոն քաղաքականությանն առնչվող հարցեր: