19.03.2015 12:09

Գրանորություն. Աստրիդ Լինդգրենի «Ամեն ինչ տանիքի Կառլսոնի մասին» մանկական վիպակը

Գրանորություն. Աստրիդ Լինդգրենի «Ամեն ինչ տանիքի Կառլսոնի մասին» մանկական վիպակը

Վաղ թե ուշ՝ գալիս է մի օր, երբ հայտնվում ես տանիքի վրա: Բացի քո ոչ սովորական լինելու զգացողությունից, տարօրինակ է թվում ամեն ինչ: Սովորական ընտանիքդ, քեզ ապերիկ ասող քույրդ-եղբայրդ, մաշված ծնկներով շալվարդ, լվացքի պարաններն ու անագե զինվորիկներին հիշեցնող մրջյուն-մարդիկ: Ու քաղցր-քաղցր տանիքները, որոնց կարմրավուն քյարթ-քյարթի վրա նստած՝ սպասում եմ ամենաերջանիկ օրվան՝ լեցուն կատակասեր շնիկով, վառվռուն տորթով, խաղ-ուրվականով, կիսավախենալու քութեշով ու քո պատուհանից անվերջ ներս սողոսկող ֆրյոկեն Բոկով: Իսկ Կառլսո՞նը: Վա՞ղ, թե՞ ուշ, վաղ, թե՝ ուշ… Մի սպասված օր նա հեռանալու է՝ թողնելով լվացքի երկար-երկար պարանի նման մի գիծ, որի վրա անվերջ օրորվելու են մանկությանդ տանիքները…

 «…Այդ պահին հնչեց դռան զանգը: Ֆրյոկեն Բոկն էր: Ապերիկը չէր կարող այլևս մնալ մայրիկի ծնկներին: Սակայն ամբողջ ժամանակ, քանի դեռ ֆրյոկեն Բոկն իրենց տանն էր, չհեռացավ մայրիկից և ցավող ականջը նրա ուսին դրած՝ երբեմն թույլ նվվում էր, երբ ականջացավն ուժեղանում էր: Ապերիկը հույս էր փայփայում, որ ֆրյոկեն Բոկը երիտասարդ, գեղեցիկ ու բարի օրիորդ կլինի, ինչպես իրենց դպրոցի ուսուցչուհին: Բայց ճիշտ հակառակը դուրս եկավ, նա խիստ ու խոժոռ դեմքով, տարիքով կին էր ՝ չափաղանց վճռական պահվածքով…»

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված՝ Աստրիդ Լինդգրենի «Ամեն ինչ տանիքի Կառլսոնի մասին» մանկական վիպակը՝ Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան