20.03.2015 12:43

Երկրի վրա սկսվել է արևի խավարումը (ուղիղ)

Ուրբաթ օրը Երկիր մոլորակի բնակիչներականատես կդառնան  արևի խավարմանը:  Մասնավոր փուլում խավարման շերտը Երկրի վրա սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 10:41-ին և կավարտվի 14:50: Լիակատար փուլի  ընթացքը կսկսվի ժամը 12:09՝ Ատլանտյան օվկիանոսում՝ Գրենլանդիա կղզու մոտ, և կավարտվի 13:21՝ Հյուսիսային բևեռում, հաղորդել է ՆԱՍԱ-ի կայքը:

Արեգակի նախորդ լիակատար խավարումը Երկրի վրա տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, իսկ հաջորդը տեղի կունենա 2016 թ. մարտի 9-ին: Փոխանցում է lenta.ru-ն: