17.09.2012 17:04

Ռոման Բերեզովսկի. Մեզ պակասում է անձնուրացությունը

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է թիմի խաղը Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում՝ ընդդեմ «Ռոստովի», որն ավարտվեց «Դինամոյի» հերթական պարտությամբ՝ 0:1:

«Անհատական պայքարում «Ռոստովը» զգալիորեն ավելի հաջող էր գործում: Դժվար է մեկ պատճառ նշել, թե ինչու «Դինամոն» ոչ մի կերպ չի կարողանում հաղթել: Մենք լավ կազմ ունենք, բայց պետք է դաշտում ավելի շատ ջանք թափել, ավելի հաճախ հաղթել միկրոմենամարտերում:

Այնպիսի զգացողություն կա, որ մեզ պակասում է անձնուրացությունը: Գոլի դրվագում ինձ թվաց, որ պաշտպանը վերահսկում է իրավիճակը, դրա համար ես դարպասից դուրս չեկա, սակայն Գոլենդան կարողացավ մեր ֆուտբոլիստից առաջ անցնել: Հարվածը ետ մղելու հնարավորություն  դժվար թե լիներ»,- Բերեզովսկու խոսքն է մեջբերում  Sportbox.ru-ն: