17.09.2012 17:23

Մեսիի հերթական ռեկորդը

Մեսիի հերթական ռեկորդը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Խետաֆեի» դարպասը գրավելով երկու անգամ՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հերթական ռեկորդը գրանցեց, տեղեկացնում է AS-ն:

2012 թվականի ընթացքում արգենտինացին դարձել է 61 գնդակի հեղինակ (52-ը՝ ակումբի, 9-ը՝ Արգենտինայի հավաքականի կազմում): Օրացուցային մեկ տարում խփված գոլերի նախորդ ռեկորդը սահմանվել էր նույնպես Մեսիի կողմից՝ 2010 թվականին և կազմում էր 60 գնդակ: