29.11.2012 15:09

Բեռլինում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

Բեռլինում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

Բեռլինում 30 հոգուց բաղկացած մի խումբ ներխուժել է Իրանի դեսպանատան տարածք, պոկել երկրի պետական դրոշը և ներկով լի սրվակներ նետել շենքի ուղղությամբ, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել չարագործներից 10-ին: Խմբի արարքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն ըստ որոշ լրատվամիջոցների՝ հարձակվողները իրանցի ընդդիմադիրներ են եղել:

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Իրանի դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ իրականացված հարձակումը : «Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ Իրանի և մյուս երկրների դեսպանությունների անվտանգությունն ապահովելու համար: Նման հարձակումներն անընդունելի են»,- ասվում է նախարարի տարածած հայտարարության մեջ: