27.03.2015 14:14

Գազի գնի շուրջ բանակցում եք, որ ի՞նչ անեք. «ՉԻ»

Գազի գնի շուրջ բանակցում եք, որ ի՞նչ անեք. «ՉԻ»

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ՀՀ իշխանությունները բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը 189-ից 165 դոլար իջեցնելու համար: Այդ փոփոխությունը, սակայն, բնակչությանը մատակարարվող գազի սակագնի վրա չի ազդի:

«ՉԻ»-ն այս կապակցությամբ գրում է. Սա արդեն իսկապես զավեշտ է: Փաստորեն Հայաստանի իշխանությունները բանակցում են, որպեսզի ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ռուսական «Գազպրոմ - Արմենիա» ընկերությանը (այսինքն՝ ինքն իրեն) գազն ավելի էժան վաճառի: Ընդ որում, եթե Հայաստանի ներսում գազի սակագինը մնում է նույնը, դա նշանակում է միայն մի բան՝ «Գազպրոմ - Արմենիա» ընկերության զուտ շահույթն ավելանալու է 24 դոլարով (հազար խորանարդ մետրի հաշվով): Իհարկե, կարող են առարկել, թե այս փոփոխության արդյունքում «Գազպրոմ - Արմենիան» էլ իր հերթին ավելի էժան գազ կվաճառի էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին: Բան չունենք ասելու: Բայց չէ՞ որ այդ ընկերություններն էլ են ռուսական, ընդ որում՝ դրանք մտադիր են իրենց արտադրանքն ավելի թանկ վաճառել ՀՀ ազգաբնակչությանը (ի դեպ նույնպես ռուսական «բաշխիչ ցանցերի» միջոցով): Հարց է ծագում՝ Հայաստանի իշխանություննե՞րը տուտ պրիչոմ»: