27.03.2015 17:56

Այսօր Թատրոնի միջազգային օրն է

Այսօր Թատրոնի միջազգային օրն է

Այսօր՝ մարտի 27-ին,  թատրոնի միջազգային օրն է (World Theatre Day): Այս տոնn ընդունվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ինն կից Միջազգային թատրոնի ինստիտուտի (ֆր.. Institut international du théâtre) 9-րդ կոնգրեսի պատվիրակների նախաձեռնությամբ: Ամենամյա տոնը նշվում է ընդհանուր՝«Թատրոնը՝ որպես փոխըմբռնման եւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման միջոց» նշանաբանի ներքո:

Թատրոնի միջազգային օրը լավագույն առիթն է թատերասերների համար հերթական անգամ հաղորդակցվելու իրենց սիրելի արվեստի ճյուղի հետ, քանի որ այդ օրը ամողջ աշխարհում թատերական գործիչներն ու կազմակերպությունները պատրաստում են զանազան փառատոններ, որոնց ընթացքում հանդիսատեսին են ներկայացնում լավագույն բեմադրությունները եւ նոր ներկայացումների պրեմիերաներ: