28.03.2015 12:12

Գրանորություն. Լիլիթ Կարապետյանի «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների ժողովածուն

Գրանորություն. Լիլիթ Կարապետյանի «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների ժողովածուն

Ձայնը, խոսքի նման, երկու դեմք չունի և հնչում է բառերից անկախ: Ձայնը զգում, բայց չի շատախոսում, ճչում, բայց չի բռնաբարում և նույնիսկ լռելու դեպքում չի ծերանում, չի կեղծում, թեև ժամանակի հետ ձեռք է բերում ինտոնացիոն կնճիռներ: Իսկ սկզբո՞ւմ... Սկզբում ձայնը մենակ է, հետո հայտնվում են բառեր, որոնք «կաստիլների» նման ձայնին փորձում են «իմաստ» հաղորդել… «Իմաստային» բառերի մեջ ձայնը անտեսանելիորեն և դանդաղ նահանջում, խեղճանում է… Հետո՞... Հետո կամ բառերի սաղարթի մեջ վերջնականապես է մոլորվում կամ… Բառերը վերջնականապես թոթափած հասուն ձայնը ինտոնացիոն կնճիռներով է խոսում…

«Երեկոյան գիշերային ակումբները միացնում են կարմիր լապտերները և պատուհաններին երևում են սլացիկ ազդրերով կանանց պաստառները` երբ հալածված տրոլեյբուսն իր ծիսական պտույտն է գործում` հասնելու վերջակետին: Շրջանցելով գրպանահատներին, ավազակներին, մութ ու նեղ կածանները, տղամարդ մարմնավաճառներին, որ սպասում են հեռախոսազանգի, որովհետև քածն, այնուամենայնիվ կանանց մենաշնորհը չէ, հասնում ենք հրապարակ:

-Մի’ բռնաբարիր կնոջը:

-… ՞

-Նա ՁԻԱՀ-ով է տառապում…»:

«Անտարես» հրատարակչության կողմից «XXL» մատենաշարով լույս ընծայված Լիլիթ Կարապետյանի «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների ժողովածուն՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան