01.04.2015 17:18

Նիգերիայի ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Նիգերիայի ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն

1983-1985 թթ. նախագահի պաշտոնն զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Մոհամադ Բուհարիի կողմնակիցները տոնում են իրենց ընտրյալի հաղթանակը Նիգերիայում կայացած նախագահական ընտրություններում:

Ընդդիմության հաղորդման համաձայն՝ 72-ամյա Բուհարիի մրցակիցը՝ երկրի գործող նախագահ Գուդլակ Ջոնաթանը, հեռախոսով շնորհավորել է նրան հաղթանակի կապակցությամբ:

Դիտորդներն ընդհանուր առմամբ բարձր են գնահատել ընտրությունները, սակայն նաև ընտրակեղծիքների մեղադրանքներ են հնչել, որոնք կարող են բողոքի ցույցերի ու բռնությունների առիթ դառնալ:

Սա Նիգերիայի պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ գործող նախագահը և իշխող կուսակցությունը պարտվում են ընտրություններում, փոխանցում է BBC-ն: