03.04.2015 13:37

«Աշ-Շաբաբի» գրոհը Քենիայի համալսրանի վրա. 147 զոհ

«Աշ-Շաբաբի» գրոհը Քենիայի համալսրանի վրա. 147 զոհ

Իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորման գրոհայինները հարձակում են գործել Քենիայի հյուսիս-արևելքում գտնվող Գարիսսա քաղաքի համալսարանական քոլեջի վրա, ինչի արդյունքում զոհվել է 147 մարդ, վիրավորվել 79-ը:

Քենիայի ներքին գործերի նախարար Ջոզեֆ Նկաիսերիի խոսքով՝ հաջողվել է փրկել 500 մարդու: Ընդհանուր առմամբ՝ քոլեջում սովորում է 815 ուսանող:

«Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող ջիհադիստական «Աշ-Շաբաբ» խմբավորման գորհայինները հայտարարել են, որ պատանդ կպահեն քրիստոնյա ուսանողներին, իսկ մուսուլմաններին ազատ կարձակեն: 15 մուսուլմաններ իսկապես ազատ են արձակվել:

Բոլոր չորս հարձակվողներն էլ, որոնք պատանդ էին պահում ուսանողներին, սպանվել են:

Քենիայի նախագահ Ուհուրու Քենյաթան ցավակցություն է հայտնել  զոհված ուսանողների ընտանիքներին և խոստացել շտապ կարգով ավելացնել երկրում ուժային կառույցների թվակազմը: Նա խոստովանել է, որ մարդկային զոհերի պատճառը անվտանգության ծառայության աշխատակիցների պակասն է եղել, փոխանցում է BBC-ն: