03.04.2015 16:29

Գրանորություն. Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»

Գրանորություն. Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»

Առանց պոզ ու պոչի, չհորինված Մարդու մասին գրելը վտանգավոր է: Գրելը միշտ հարաբերությունների խզումն է մտերիմների ու միջավայի հետ` մանավանդ երբ գեղագիտական «բաշիքյարթմաների» փոխարեն՝ փորձում ես վավերագրել իրականությունը, մերձակա շրջապատդ, քաղաքը, ազգությունը թաքցրած մարդկանց, անգիր արված պատմությունները, կիսահուշերով ընտանիքը, իր հին ցավին իր, բայց ուրիշացած աչքերով նայելու գաղտնի հնարավորությունը, տեղային մաշկը, հոտերը, ձայները, տրվելով ազատվելու պոռթկումն ու զգացողությունների կոլորիտը, կոլորիտը, կոլորիտը… Հետո հեռանում ես՝ իրական միջավայրն ու մարդկանց թողնելով բոլորին հասցեագրված տողերիդ արանքներում…

«Բայց ճիշտը խոսենք, Ասյան հարազատներից ժառանգած լավ բաներ էլ ուներ: Ամենաառաջինը` մազերը: Գանգուր, սև ու փարթամ մազեր ուներ. տեսականորեն` ընտանիքի բոլոր կանանց պես, բայց գործնականում` միայն Զելիհա մորաքրոջ նման: Ամեն անգամ կարգապահ ուսուցիչ Ջևրիյե մորաքույրը մազերը ձիգ հյուս էր անում, իսկ Բանու մորաքրոջ հետ անհնար էր համեմատական անցկացնել, որովհետև միշտ գլխաշոր էր կապում…»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Արգելված գրքեր» մատենաշարով լույս ընծայված Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը՝ Արփի Աթաբեկյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան