17.09.2012 19:13

Հայաստանի ընձառյուծները բնապահպանների ուշադրության կենտրոնում

Հայաստանի ընձառյուծները բնապահպանների ուշադրության կենտրոնում

Կենդանիների պաշտպանները նախատեսում են հավաքել 32 հազար դոլար, որոնք կուղղվեն կովկասյան ընձառյուծի բազմացման վիճակի մոնիթորինգին Հայաստանում, ինչպես նաև գիշատիչի պաշտպանությանը որսագողերից, ասվում է Երկրի պահպանության միջազգային հիմնադրամի (WLT) հաղորդագրության մեջ:

Անցյալ դարի կեսերին ընձառյուծները լայնորեն տարածված էին Հայաստանի սարերում, սակայն ներկայումս նրանցից մնացել է առնվազն 15 առանձնյակ: Կովկասյան ընձառյուծի անհետացման հիմնական պատճառը անվերահսկելի որսն է: Որսագողությունը շարունակվել է, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նույնիսկ Միջազգային կարմիր գրքում այն ներառելուց հետո: «Սեպտեմբերին մենք (WLT) Հայաստանում ընձառյուծների պաշտպանության նոր արշավ ենք սկսում և նախատեսում ենք առաջիկա չորս ամիսների ընթացքում 32,4 հազար դոլար հատկացնել արգելավայրերի պաշտպանության, ընդլայնման և մոնիթորինգի համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Կենդանիների պաշտպանները նշում են, որ միջոցները կուղղվեն 700 հա տարածքում ընձառյուծների համար միգրացիոն միջանցքներ ստեղծելուն, ինչը թույլ կտա այդ գիշատչին Հայաստանից տեղափոխվել Ադրբեջան, այնտեղից էլ՝ Իրան: Բացի այդ, մասնագետները մտադիր են ընձառյուծների բնակավայրերի մանրակրկիտ քարտեզներ կազմել և տեսախցիկներ տեղադրել՝ կենդանիներին և տարածքը հետևելու համար: WLT-ին փող կարելի է փոխանցել worldlandtrust.org էլեկտրոնային հասցեով: Ընձառյուծի առաջավորասիական տարատեսակը նախկինում բնակվում էր Հյուսիսային Կովկասից մինչև Կարմիր ծով և Բոսֆորից մինչև Պակիստան ընկած տարածքներում, սակայն 20-րդ դարում նրա տարածման շրջանն զգալիորեն կրճատվեց: Օրինակ, ներկայումս Ռուսաստանում ընբձառյուծի այդ տեսակը չի հանդիպում, քանի որ 20-րդ դարի երկրորդ տասնամյակում այն լիովին ոչնչացվել է մարդու կողմից: Ռուսաստանում աշխատանքներ են տարվում այդ գիշատչի ցեղատեսակը վերականգնելու  ուղղությամբ: