17.09.2012 19:17

Մոտ ապագայում Իրանն ավարտին կհասցնի միջուկային զենքի նախապատրաստումը. Իսրայելի վարչապետ

Մոտ ապագայում Իրանն ավարտին կհասցնի միջուկային զենքի նախապատրաստումը. Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համոզված է, որ շատ շուտով Իրանում ավարտին կհասցվի միջուկային զենքի ստեղծումը,- գրում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:

 «Իրանը բավականին արագ է առաջադիմում միջուկային զենքի պատրաստման համար անհրաժեշտ ուրանի հարստացման ասպարեզում: Մոտավորապես վես ամիս հետո նրանք կատարած կլինեն անհրաժեշտ աշխատանքի 90 տոկոսը: Անհապաղ պետք է «կարմիր գիծ» գծել, որը հատելու դեպքում Իրանն անդառնալի հետևանքներ կկրի »,- ասել է վարչապետը ԱՄՆ լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում: