30.11.2012 13:58

Հենրիխ Մխիթարյան. «Յուվենտուսի» հետ հանդիպումն ամենակարեւորն է

Հենրիխ Մխիթարյան. «Յուվենտուսի» հետ հանդիպումն ամենակարեւորն է

Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Յուվենտուսի» հետ հանդիպմանը, որը կայանալու է դեկտեմբերի 5-ին` Դոնեցկում:

Հիշեցնենք, որ «Շախտյորը» E խմբի առաջատարն է` մեկ միավորով գերազանցելով Իտալիայի չեմպիոնին: «Յուվենտուսին» փլեյ-օֆ դուրս գալու համար անհրաժեշտ է չպարտվել:

«Հիանալի է գիտակցել, որ մենք խմբից արդեն դուրս ենք եկել, սակայն ամենակարեւոր հանդիպումը դեռ առջեւում է: «Յուվենտուսի» հետ հանդիպումը կորոշի, թե ով կլինի խմբում առաջինը:

Մեր խաղաքարտերը հիանալի բրազիլացիներն եւ եւ մարզիչը, որը գիտի, թե ինչպես թիմին խթանել: Մեզ ոչ-ոքին բավարարում է առաջին տեղ գրավելու համար, սակայն մենք պատրաստվում ենք խաղալ հաղթանակի համար: Երկրպագուները սպասում են մեր հաջողությանը, մենք նրանց համար ենք խաղալու»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Tuttosport-ը: