30.11.2012 14:45

Եգիպտոսի Սահմանադրական ասամբլեան հաստատել է սահմանադրությունը

Եգիպտոսի Սահմանադրական ասամբլեան հաստատել է սահմանադրությունը

Եգիպտոսի Սահմանադրական ասամբլեան հաստատել է նախագահ Մուրսիի կազմած Գլխավոր օրենքի փոփոխությունների ծրագիրը: Այսպիսով՝ կառավարությունն ընդունել է նոր Սահմանադրությունը, որին դեմ էին դուրս եկել լիբերալները և մյուս բոլորաշխարհիկ   կուսակցությունները: Ընդդիմության կարծիքով՝ նոր Սահմանադրությունը սպառնում է երկրի համազգային շահերին և խարխլում է պետության հիմքերը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցությունները լքեցին Սահմանադրական ասամբլեայի շարքերը, օրենքի նախագիծը վերջնական տեսքին հասավ հաշված օրերի ընթացքում, թեև մինչ այդ մոտ կես տարի մշակման փուլում էր գտնվում, քանի որ պատգամավորները չէին կարողանում հավասարակշիռ լուծում գտնել:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հաստատումից հետո նախագահը 15-օրյա ժամկետում պետք է ստորագրի այն, ինչից հետո Սահմանադրության նոր տարբերակը կդրվի հանրաքվեի:

Նախագահ Մուրսին խոստացել է զրոյից նոր սահմանադրություն մշակել, եթե հանրության մեծամասնությունը դեմ քվեարկի այս տարբերակին: