30.11.2012 15:05

Տոկիոյում տեղի ունեցավ «Սիրիայի բարեկամների» հերթական հանդիպումը

Տոկիոյում տեղի ունեցավ «Սիրիայի բարեկամների» հերթական հանդիպումը

Այսօր ավելի քան 60 երկրների պատվիրակներ հավաքվել են Տոկիոյում՝ քննարկելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու հնարավորությունը քննարկելու համար, INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Պատվիրակների առջև ելույթ է ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Կոնտիրո Գեմբան, որը հայտարարել է սիրիական ճգնաժամից դուրս գալու համար միջազգային հանրության ջանքերը համախմբելու անհրաժեշտության մասին: «Բռնությունն արդեն շարունակվում է 20 ամսից ավելի, զոհերի թիվն անցել է 40 հազարից և շարունակում է աճել, երկրում հումանիտար ճգնաժամ է»,- հայտարարել է Գեմբան:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք, որ ճգնաժամը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում: Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն չի կարողանում կատարել իր հիմնական պարտականությունները, ապա միջազգային հանրությանն անհրաժեշտ է գործել միասնաբար՝ բռնությանը վերջ դնելու համար»,- ավելացրել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը: