30.11.2012 15:29

Պուտինի առողջական վիճակի պատճառով Ճապոնիայի վարչապետը հետաձգել է այցը Մոսկվա

Պուտինի առողջական վիճակի պատճառով Ճապոնիայի վարչապետը հետաձգել է այցը Մոսկվա

Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան հետաձգել է իր պաշտոնական այցը Ռուսաստան, որը ծրագրված էր անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Նոդայի խոսքերով՝ այցը հետաձգելու պատճառ է հանդիսացել նախագահ Պուտինի վատ ինքնազգացողությունը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վատ ինքնազգացողության պատճառով ես ստիպված եմ ժամանակավորապես հետաձգել Մոսկվա կատարելիք այցս»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետը: