30.11.2012 16:31

Կառավարությունը մերժել է ՀՀԿ-ի նախագիծը

Կառավարությունը մերժել է ՀՀԿ-ի նախագիծը

Հայաստանի կառավարությունը չի ընդունել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության առաջարկները՝ 2013 թ. պետական բյուջեում Ազգային Ժողովի ֆինանսավորումն ավելացնելու մասին օրենքի նախագիծը՝ հիմնավորելով, որ այդ ծախսային ուղղություններն առաջնահերթ չեն:

ՀՀԿ-ն առաջարկել էր.

-արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն ավելացնել 50 մլն դրամով,

-մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերն ավելացնել 12 մլն դրամով,

-տրանսպորտային նյութերի ծախսերն ավելացնել 30 մլն դրամով,

-տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատկացնել 180 մլն դրամ,

-աշխատողների աշխատավարձերը և հավելավճարներն ավելացնել 12 մլն դրամով,

-Ազգային ժողովի նիստերը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակելու նպատակով հատկացնել 80 մլն դրամ: