14.04.2015 16:03

Գրանորություն. Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը»

Գրանորություն. Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը»

Շշուկները լսելի են դառնում վերջում` իրադարձությունների և կյանքի աղմուկից հետո, երբ օրերի հոսքը հիշողության է վերածվում: Դու շարունակում ես ապրել իրական ճանապարհներից հեռու՝տեսնելով քաղաքները, լսելով օվկիանոսների ձայնը, քայլելով օտար լեզուների բացած ուղիներով: Բայց զգացողությունների հալված պատերի վրա հանկարծակի շշուկ-դիմանկարներ ես սկսում նշմարել: Քեզ հարազատ, բայց հեռու մարդկանց դիմագծերն ու հատկանիշները, որոնք կամաց-կամաց ծխից տարբերակվում ու հեռու-հստակ ձևեր են ընդունում: Էս մոտիկ երկարատեսության մեջ էլ որոշակի ու կոնկրետ սկսում ես լսել քո շշուկը` տոհմիդ երկարատև շարժանկարի մեջ:

«Կտրված այն աշխարհից, որտեղ մեծացել էր, Հարթին Ֆրինկյանն աշխատեց այն աշխարհում, որն իրեն ընդունել էր, պատերազմից հետո Կոնստանցայում դառնալով նշանավոր վաճառական, նույնիսկ` քաղաքի Առևտրի և արդյունաբերական պալատի նախագահի տեղակալ: Նպարավաճառի իր խանութն ընդլայնեց, հետո խանութների մեծ ցանց ստեղծեց, որին նավահանգստի մոտ ավելացրեց մեծածախի մի քանի պահեստ:Իսկ երբ տնտեսական մեծ ճգնաժամի նշաններն արդեն երևում էին, Հարթին Ֆրինկյանն իր վճռական հարվածը հասցրեց»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված՝ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը՝ ռումիներենից Սարգիս Սելյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան