16.04.2015 13:28

Սերժ Թանկյանը ներկայացրել է իր նոր՝ «100 տարի» երգի տեսահոլովակը

«System of A Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ներկայացրել է իր նոր՝ «100 տարի» երգի տեսահոլովակը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ձեզնից քչերն են լսել «100 տարի» կոմպոզիացիան, որը ես գրել եմ իմ լավ ընկեր Ջոն Փսաթասի հետ: Ահա մեր կողմից պատրաստված տեսանյութը, որտեղ ներկայացված են երաժիշտներ, որոնք օգնել են մեզ ձայնագրել հայ, հույն եւ ասորի ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այս երգը»: