17.04.2015 18:05

Այլատյացությունը ՀԱՀ-ում. վանդալները ավերում են օտարերկրացիների խանութները

Այլատյացությունը ՀԱՀ-ում. վանդալները ավերում են օտարերկրացիների խանութները

Հարավաֆրիկյան Յոհանեսբուրգում ուրբաթ գիշեր հարձակման են ենթարկվել ու թալանվել այն խանութները, որոնց սեփականատերերն օտարերկրացիներ են:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել՝ վանդալներին ցրելու համար, իսկ 200-ի չափ մարդիկ՝ այլ պետությունների քաղաքացիներ, թաքնվել են ոստիկանական բաժիններից մեկում: France-Presse գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու:

Այլատյացության այս բռնկումը տեղի է ունեցել այն բանից մի քանի ժամ անց, երբ Դուրբան առողջարանային քաղաքում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ երկիրը պարուրած քսենոֆոբիայի ալիքի: Վերջին շաբաթվա ընթացքում արտասահմանցիների վրա կատարված հարձակումների արդյունքում զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ 14-ամյա մի երեխա:

Գործազուրկ հարավաֆրիկացիներից շատերն օտարերկրացիներին մեղադրում են, որ նրանք  գրավել են իրենց աշխատատեղերը, այն դեպքում, երբ երկրում գործազրկությունը հասել է 24 %-ի: Փոխացում է BBC-ն: