20.04.2015 19:39

Պեսկով. Պուտինի այցը Երևան չի վնասի համագործակցությանը Թուրքիայի հետ

Պեսկով. Պուտինի այցը Երևան չի վնասի համագործակցությանը Թուրքիայի հետ

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով  Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան չի ազդի «Թուրքական հոսքի» շինարարության և Մոսկվայի ու Անկարայի փոխհարաբերությունների վրա, փոխանցում է РИА Новости-ն:

«Մենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Թուրքիայի Հանրապետության հետ, որոնք շատ ամուր, փոխշահավետ տնտեսական համագործակցության հիմքի վրա են: Մեր դիրքորոշումները շատ համաշխարհային խնդիրների վերաբերյալ համընկնում են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինի այցը Երևան չի ազդի գազատարի շինարարության և Ռուսաստանի ու Թուրքիայի փոխհարաբերությունների վրա:

Մամլո քարտուղարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են «բյուրավոր տարբեր թելերով»: «Այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բան վտանգող»,-հայտարարել է Պեսկովը: Փոխանցում է gazeta.ru-ն: