21.04.2015 18:25

Ադրբեջանի նախագահը Հաղթանակի 70-ամյակի առթիվ կժամանի Մոսկվա

Ադրբեջանի նախագահը Հաղթանակի 70-ամյակի առթիվ կժամանի Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին, հաղորդել է Интерфакс-ը՝ հղում անելով Ալիևի մամլո ծառայությանը:

Ապրիլի սկզբին հանդիսություններին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև Հայաստանի ղեկավարությունը: Ըստ newsru.com-ի փոխանցման՝ ամենայն հավանականությամբ՝ հայ զինվորները նույնպես Կարմիր հրապարակում կմասնակցեն ռազմական շքերթին: