28.04.2015 15:59

Մոսկվայում գնդակոծվել է Նիկիտա Միխալկովի գրասենյակ-ստուդիան

Մոսկվայում գնդակոծվել է Նիկիտա Միխալկովի գրասենյակ-ստուդիան

Մոսկվայում անհայտ անձինք կրակ են արձակել Նիկիտա Միխալկովի գրասենյակ-ստուդիայի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է  «Интерфакс»-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրներին: Ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան:

Ապրիլի 27-ին «ТриТэ»-ի աշխատակիցները  Փոքր Կոզիխինյան նրբանցք-11 հասցեում գտնվող ստուդիայի պատուհաններին հայտնաբերել են օդամղիչ զենքի կրակոցներին բնորոշ միջանցիկ անցքեր,  ինչից հետո նրանք ոստիկանություն են կանչել: Կատարվում է նախաքննություն: Փոխանցում է lenta.ru-ն: