04.05.2015 17:46

«Գիշերային գայլերին» թույլ են տվել մոտոերթը շարունակել Գերմանիայի տարածքում

«Գիշերային գայլերին» թույլ են տվել մոտոերթը շարունակել Գերմանիայի տարածքում

Ռուսաստանյան «Գիշերային գայլեր» ակումբի բայքերների շարասյանը թույլ են տվել մոտոերթը շարունակել Գերմանիայի տարածքով: Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է ակումբի կայքը:

«Թողեցին: Անգելա Մերկելի հետ երկու ժամ բանակցություններից հետո անձնագրերը վերադարձրին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը կիրակի օրը բայքերների՝ չորս տրանսպորտային միավորներից բաղկացած շարասյունը, այդ թվում՝ ռուսաստանցի դիվանագետների տեղափոխող երկու ավտոմեքենա, կանգնեցրել էր Մյունխեն մտնելիս և վերցրել բոլորի փաստաթղթերը: Հաղորդվում էր, որ մեքենաներից մեկում է նաև Ռուսաստանի հյուպատոս Դմիտրի Զախարովը:

Մոսկվա-Բեռլին մոտոերթը մեկնարկել է ապրիլի 25-ին և նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 70-ամյակին: Երթուղու ընդհանուր երկարությունը ավելի քան վեց հազար կիլոմետր է: Մի շարք երկրներ բայքերների մուտքն արգելեցին իրենց տարածք, սակայն նրանցից մի քանիսին, այնուհանդերձ, հաջողվեց հասնել ԵՄ: Փոխանցում է lenta.ru-ն: