11.05.2015 19:23

ՀԱՀ-ի ընդդիմությունը խաղադրույք է կատարում սևամորթ առաջնորդի վրա

ՀԱՀ-ի ընդդիմությունը խաղադրույք է կատարում սևամորթ առաջնորդի վրա

Հարավաֆրիկյան Հանրապետության ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Դեմոկրատական դաշինքի» առաջնորդ է առաջին անգամ դարձել 34-ամյա սևամորթ քաղաքական գործիչ Մմուսի Մայմանեն, որը նախկինում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր:

Մմուսի Մայմանեն կրթությամբ աստվածաբան և հոգեբան է, տիրապետում է վեց լեզուների, ամուսնացած է սպիտակամորթ կնոջ հետ:

Այդպիսով՝ այդ կուսակցությունը, որին ժամանակ առ ժամանակ մեղադրում էին սպիտակամորթ ընտրազանգվածը ներկայացնելու համար, ջանում է նոր ընտրողների ներգրավել:

«Դեմոկրատական դաշինքի» նոր առաջնորդի ընտրությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ անցյալ ամիս կուսակցության նախկին առաջնորդ Հելեն Զիլլեն հրաժարական էր տվել: Հեռանալիս նա հայտարարել էր, որ կուսակցությանը սևամորթ առաջնորդ է հարկավոր, եթե «Դեմոկրատական ալյանսը» մտադիր է խորհրդարանում լրջորեն մրցակցել իշխող Աֆրիկյան ազգային կոնգրեսի հետ:

Աֆրիկյան ազգային կոնգրեսը իշխանության ղեկին է 1994 թ. ապարտեիդի տապալումից և առաջին ազատ ընտրություններն անցկացնելուց ի վեր: Փոխանցում է BBC-ն: