12.05.2015 16:51

Գրանորություն. Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը»

Գրանորություն. Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը»

Պարզ ճշմարտությունը, որպես կանոն, հնչում է Ուրիշի շուրթերից: Իսկ ճշմարտությունը խոսք դառնալուց հետո բոլորին զարմանալիորեն զարմացնում է իր պարզությամբ: Պարզվում է՝ բոլորը գիտեին էդ մասին, ավելին՝ մտքում հարյուր անգամ բացահայտել ու կրկնել էին: Էդ  դեպքում, ինչո՞ւ Ուրիշը դարձավ ճշմարտության առաջին «հեղինակը»: Առաջինը՝ առաջիններից: Եվ Ուրիշի դեմ սկսվում է պարզունակ հալածանք, երբեմն նույնիսկ՝ հաշվեհարդար՝ ուղեկցված առաջին-անմիտ էմոցիաներով և պարզանկար պիտակներով: Հետո ժամանակն անսպասելի փոխվում է՝ բացահայտելով բոլորի մտքում եղած նոր պարզ ճշմատությունները, բայց էլի… Ուրիշի շուրթերով:

«-Գոյություն ունեն երեք տեսակի ալքիմիկոսներ,-ասաց Ուսուցիչս: -Առաջին տեսակն այդպես է խոսում, որովհետև չգիտի, թե ինչի մասին է խոսում, երկրորդ տեսակն այդպես է խոսում, որովհետև գիտի, թե ինչի մասին է խոսում, բայց գիտի նաև, որ Ալքիմիայի լեզուն ուղղված է սրտին, այլ ոչ թե բանականությանը»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոս» վեպը՝ պորտուգալերենից Աննա Մարությանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան