13.05.2015 20:28

Նելսոն Մանդելայի առանձնատունը կարելի է վարձակալել օրական 5,8 հազար դոլարով

Նելսոն Մանդելայի առանձնատունը կարելի է վարձակալել օրական 5,8 հազար դոլարով

Նելսոն Մանդելայի առանձնատունը տրվում է վարձակալության, հաղորդել է The Daily Mail-ը: ՀԱՀ նախկին նախագահի վիլլան, որ գտնվում է Յոհանեսբուրգից հյուսիս և Բոտսվանայի սահմանից ոչ հեռու, զբոսաշրջիկներին վարձակալության կտրվի օրական 5,8-ից մինչև 7,1 հազար դոլարով՝ կախված սեզոնից:

Առանձնատունն ունի վեց ննջարան և լողավազան՝ ջրամբարի վրա բացվող տեսարանով: Վարձակալության արժեքի մեջ մտնում է անհատական սաֆարի-տուր, որը հնարավորություն կտա հիանալ աֆրիկյան ֆլորայով ու ֆաունայով:

Երկհարկանի շենքը կառուցվել է 2001 թ., այնտեղ հանգստացել են ինչպես Մանդելան՝ ընտանյոք հանդերձ, այնպես էլ նրա հանրահայտ հյուրերը, ինչպես, օրինակ, Բիլ Քլինթոնը և Օփրա Ուինֆրին:

2013 թվականից՝ Մանդելայի մահվանից հետո, վիլլան փակվել էր, և այնտեղ ոչ ոք չէր ապրում: Սակայն 2015 թ. ապրիլի 27-ից (ՀԱՀ-ի անկախության օրվանից) այն կրկին բացվել է՝ նոր որակով, հասանելի դառնալով ճանապարհորդների համար: Փոխանցում է lenta.ru-ն: