15.05.2015 11:37

Վախճանվել է հայտնի բլյուզմեն Բի Բի Քինգը

Վախճանվել է հայտնի բլյուզմեն Բի Բի Քինգը

Ամերիկացի հայտնի բլյուզմեն Բի Բի Քինգը (B.B. King) այսօր վախճանվել է 90 տարեկան հասակում: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով երաժշտի փաստաբան Բրենթ Բրայսոնի վրա:

Նրա  խոսքով, Բի Բի Քինգը մահացել է քնի մեջ՝ Լաս Վեգասի իր տանը՝ տեղական ժամանակով ժամը 21:40-ին:

Այս տարվա ապրիլի 6-ին երաժիշտը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշել էին օրգանիզմի ջրազրկում՝ երկրորդ տիպի շաքարային դիաբեթի պատճառով: Նա այս հիվանդությամբ տառապել է ավելի քան 20 տարի:

Բի Բի Քինգը (իսկական անունը՝ Riley B. King) լյուզի ամենահայտնի հեղինակներից եւ կատարողներից է, «Գրեմմի» մրցանակի բազմակի մրցանակակիր:

2011-ին ամերիկյան Rolling Stone ամսագրի վարկածով, երաժիշտը ճանաչել է  բոլոր ժամանակների թվով վեցերորդ կիթառիստը: