17.05.2015 22:29

ԼՂՀ-ում ստեղծում են Արցախի հանրապետական կուսակցություն

ԼՂՀ-ում ստեղծում են Արցախի հանրապետական կուսակցություն

Նախաձեռնողական խմբի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպության (Արցախի հանրապետական կուսակցության) ստեղծման մասին

Հարգելի քաղաքացիներ,

Ազգային ազատագրական շարժման սկզբից առայսօր մեր ժողովուրդն անցել է ժողովրդավարական և ազատ պետության կառուցմանարժանի ճանապարհ: Այդ ճանապարհը մեր ժողովրդի համար պսակված էր  մեծ հաղթանակով, որը մեզ թույլ տվեց կերտել մեր ապագան Ազատության, Հավասարության և Բարգավաճման գաղափարների հիման վրա:Մեր երկրում նոր կյանքի ստեղծումը, հիմնվածժողովրդավարական սկզբունքների վրա, ենթակա է հարգանքի: Մեր ժողովուրդը ինքնուրույն է ընտրում ժողովրդավարական ինտիտուտները և ներկա պահանջներին համապատասխան յուրովի զարգացնում դրանք` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրասահմաններից դուրս: Երկրում գոյություն ունի ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական ինստիտուտների համակարգ,որը քաղաքական և ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն է տալիս մրցակցային սկզբունքի հիման վրա քիչ, թեշատ գործել:

 ԼՂՀ –ում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաստատում են մրցակցային տեսակետները, և դարձել են տեսանելի արդյունքմեր երկրում ժողովրդավարության զարգացման համար: Միաժամանակ վերջին խորհրդարանական ընտությունները, քաղաքականկազմակերպությունների նախընտրական ծրագրերը, ցույց տվեցին, որ քաղաքական կազմակերպությունները չունեն կամք ևհնարավորություն ադեկվատ գնահատել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական վիճակը և կոնկրետ մեխանիզմներմշակել մեր երկիրը զարգացման նոր, բարձր մակարդակ դուրս բերելու ուղղությամբ: Բացի այդ, խորհրդարան անցած քաղաքականկազմակերպություններից ոչ մեկը ի վիճակի չէ ժողովրդին համախմբել լուծելու արդի պահանջներից բխող խնդիրներ և երկիրը հանելմիջազգային հարաբերությունների հարթակ, որը հետագայում կբերի երկրի ճանաչմանը և մեր երկրի անվտանգության կայուն մակարդակիստեղծմանը: Այդ կապակցությամբ մենք` հասարակական-քաղաքական գործիչների և ԼՂՀ քաղաքացիների նախաձեռնողական խումբս, հայտարարում ենք  Լեռնային Ղարաբաղում նոր աջակենտրոն քաղաքական կազմակերպության /Արցախի հանրապետականկուսակցության/  ստեղծման մասին:

 

Նախաձեռնողական խմբի համանախագահողներ.

Կարեն Օհանջանյան` փիլիսոփայության գիտությունների դոկտոր, ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի կոորդինատոր, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ

Արևիկ Պետրոսյան` պատմական գիտությունների թեկնածու, «Վիտա» ՀԿ նախագահ,

Արարատ Պետրոսյան` «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախագահ,

Հայրապետյան Արթուր` «Առաջ Արցախ» ՀԿ նախագահ: