19.05.2015 11:12

Գրանորություն. «Կախարդները, վհուկները և մոգությունը»

Գրանորություն. «Կախարդները, վհուկները և մոգությունը»

 Հաշմանդամ, կույր, խուլ, համր և, և, և… Բայց առանց քունքերի մարդ կա՞: «Ասում են…»: էս պարզ ու գործածական արտահայտության մեջ առասպելական, նախնադարյան, մշակութային, սնահավատության, քաղաքական ու բամբասանքի անասելի շերտեր կան: Մի խոսքով: Ասում են՝ հավատը մարդու քունքերում է բնակվում: Ուրեմն ի՞նչ. անհավատը անքունք մա՞րդն է: Պատկերացնո՞ւմ եք գլխի էդ երկակի հատվածում ինչքան ծանրամարս, թախտա-բոխչայական ինֆորմացիա կա, որի առկայությունը մարդուն դարձնում է վախկոտ, ստրուկ, կախված ու կասկածամիտ: Իրականում հավատը բոլորովին ուրիշ տեղ է: Մնացած մոգությունը հետաքրքիր է իբրև մշակության շերտ: Իսկ կախարդները, վհուկները, սատանաներն ու գյոռնափշտիկները իրականում ապրում են միմիայն մարդու գլխում՝ արտաքսված բանականության փոխարեն:

«Ցանկացած կախարդանքի գլխավոր նախադրյալն ու դրսևորումը օգնական ոգու կանչելու արվեստն է: Դրա համար կախարդները վատ համբավ ունեցող ծածուկ տեղեր են գտնում: Հատկապես հարգի էին ավերակները, մահապատժի վայրերն ու խաչմերուկները: Այստեղ կախարդն իր շուրջը շրջան էր գծում, որի եզրով խորհրդավոր նշաններ, մոլորակների խորհրդանշաններ և հրեշտակների ու դևերի գաղտնի անուններ էր գրում…»:

«Անտարես» հրատարակչության կողմից «Ինչու և ինչպես» մատենաշարով լույս ընծայված «Կախարդները, վհուկները և մոգությունը» գիրքը՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան