20.05.2015 17:08

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատում

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատում

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ եւ այնտեղ հանդիպում ունեցել մի խումբ սենատորների հետ: Տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տեղեկություններ եւ պատասխանել ներկաների հարցերին: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ այն դիտարկելով որպես բարեկամ երկիր եւ ժողովրդավարության բնօրրաններից մեկը, երկիր, որը Հայոց ցեղասպանությունից հետո դարձել է հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը: Նա բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունը նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում: