21.05.2015 14:13

Աշոտ Ղուլյանը՝ նորից ԼՂՀ ԱԺ նախագահ

Աշոտ Ղուլյանը՝ նորից ԼՂՀ ԱԺ նախագահ

Այս պահին ընթանում է ԼՂՀ  6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը: Հայտնում է aparaj.am-ը: Ըստ կայքի՝ ԼՂՀ Աժ նախագահի  պաշտոնում գաղտնի քվեարկության արդյունքում՝ 28 կողմ եւ 5 դեմ ձայների հարաբերությամբ, ընտրվել է ԱԺԿ պատգամավոր Աշոտ Ղուլյանը, իսկ փոխնախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՅԴ պատգամավոր Վահրամ Բալայանը՝ ձայների  30 կողմ եւ 2 դեմ /1 բացակա/ հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ԼՂՀ ԱԺ են անցել 5 կուսակցություններ. «Ազատ հայրենիքը»՝ 47,5 տոկոսով, ՀՅԴ-ն՝ 18,81 տոկոսով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 19.1 տոկոսով, «Շարժում -88» կուսակցությունը՝ 6.93 տոկոսով, եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 5,38 տոկոսով: