22.05.2015 13:27

Փոփոխություններ ԼՂՀ ԱԽ կազմում

Փոփոխություններ ԼՂՀ ԱԽ կազմում

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Ռուդիկ Հյուսնունցն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նույն օրը Նախագահի հրամանագրով` Գեորգի Պետրոսյանն ազատվել է խորհրդատուի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։