25.05.2015 12:41

Դադարեցվել է գործարար Հայրապետյանի գործի քննությունը

Դադարեցվել է գործարար Հայրապետյանի գործի քննությունը

Հետաքննությունը դադարեցրել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործի նախաքննությունը, հաղորդել է Интерфакс-ը: «Այսօր Հայրապետյանին հաղորդվել է Իզմեստևի նկատմամբ խարդախության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ավարտի մասին»,- ասել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Գործարարը ձերբակալվել է 2014 թ. հուլիսին Դոմոդեդովո օդանավակայանում, վատնման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացման կասկածանքով:

Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանը խաբեությամբ  յուրացրել է Իգոր Իզմեստևին պատկանող 700 հազար դոլարը: Փոխանցում է gazeta.ru-ն: