26.05.2015 18:36

ՌՈՒԵ-ում համեմատում են Հիտլերի և խորհրդային իշխանության արարքները

ՌՈՒԵ-ում համեմատում են Հիտլերի և խորհրդային իշխանության արարքները

Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցին նշել է այն նմանությունները, որ առկա են աբորտներն օրինականացրած խորհրդային իշխանության և Ադոլֆ Հիտլերի արարքներում: Այդ մասին Հանրային պալատում անցկացվող լսումների ժամանակ հայտարարել է Ընտանիքի, մայրության և մանկության հարցերով Հայրապետական հանձնաժողովի նախագահ, ավագ երեց Դմիտրի Սմիռնովը:

«Եթե համեմատենք՝ ինչ է արել սովետական իշխանությունը մեր ժողովրդի հետ, և Հիտլերի արածները, ապա Հիտլերը հանգստանում է: Մեր ժողովրդին ոչնչացնելու՝ Հիտլերի ջանքերը երկու անգամ ետ են մնում մեր հայրենականներից, ովքեր փոխել են նրանց գիտակցությունը»,- կարծում է հոգևորականը:

Ավագ երեցի կարծիքով՝ 1917 թ. Հոկտեմբերյան հեղաշրջումը նպատակ ուներ ոչնչացնել ընտանիքի ինստիտուտը: Դրա համար  կոմունիստական կուսակցությունը փոխարինեց հոգևորականությանը, նաև օրենք ընդունվեց, որն օրինականացնում էր աբորտները:

«Վլադիմիր Իլյիչ Լենինը բժշկական ողջ հանրությանը ստիպեց աբորտը ճանաչել ոչ միայն որպես ընդունելի, այլև ցանկալի երևույթ: Այդ իմաստով մենք մոլորակում բոլորից առաջ ենք: Համեմատության համար՝ Ամերիկայում աբորտը թույլատրվել է միայն 1972 թ.: Այսինքն՝ 50 տարի առաջ ենք: Այդ ընթացքում տասնյակ միլիոնավոր մարդիկ են ոչնչացվել»,- հայտարարել է հոգևորականը: Փոխանցում է lenta.ru-ն: