27.05.2015 19:30

Մադագասկարում խորհրդարանը իմպիչմենտ է հայտարարել նախագահին

Մադագասկարում խորհրդարանը իմպիչմենտ է հայտարարել նախագահին

Մադագասկարում քաղաքական ճգնաժամ է հասունացել. երկրի խորհրդարանը քվեարկել է նախագահ Էրի Ռաջաունարիմամպիանինային պաշտոնից հեռացնելու օգտին: Պատգամավորների կարծիքով՝ պետության ղեկավարը պրոֆեսիոնալ չէ և խախտում է երկրի հիմնական օրենքը:

Այժմ իր խոսքը պետք է ասի Սահմանադարական դատարանը: 2009 թ. Մադագասկարն արդեն անցել է փողոցային անկարգությունների միջով, որոնց վերջ դրեց ռազմական հեղաշրջումը: Փոխանցում է euronews-ը: