29.05.2015 11:20

ՀԷՑ-ը՝ լկտիության ու «հաբըռգածության» դրոշակակիր. Ժողովուրդ

ՀԷՑ-ը՝ լկտիության ու «հաբըռգածության» դրոշակակիր. Ժողովուրդ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլէներգիայի սակագնի մեջ ներառված է նաեւ․․․ ավտոմեքենաների լվացման գումարը։ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած՝ էլէներգիայի թանկացման հայտին կից փաստաթղթերի՝ մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի ղեկավարությունն ուզում է, որ ՀՀ քաղաքացիները վճարեն ոչ միայն իրենց ավտոմեքենաները լվանալու, այլեւ իրենց տան վարձը։

«Եթե այսպես շարունակվի, չի բացառվում՝ առաջիկայում նրանց «շաբաշների» համար էլ մենք վճարենք»,֊ հեգնում է «Ժողովուրդ»-ը։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի առաջարկով՝ ՀՀ իշխանությունը մտադիր է 1 կՎտ/ժ էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 58,93 դրամ՝ գործող 41,85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը՝ 48,93 դրամ՝ գործող 31,85 դրամի փոխարեն։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։