29.05.2015 14:19

Խաղաղ ժամանակներում ռուսաստանյան բանակի կորուստներն այսուհետ պետական գաղտնիք են

Խաղաղ ժամանակներում ռուսաստանյան բանակի կորուստներն այսուհետ  պետական գաղտնիք են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով պետական գաղտնիքների շարքին են դասվում այն տվյալները, որոնք բացահայտում են զինված ուժերի կորուստները խաղաղ ժամանակներում՝ «հատուկ գործողություններ անցկացնելու ընթացքում»: «Հատուկ գործողություններ» հասկացությունը որևէ կերպ չի մեկնաբանվում: Բացի այդ, չի հստակեցվում նաև, թե պաշտպանության նախարարության կրած որ տվյալներն են համարվում պետական գաղտնիք՝ վիճակագրական տվյալնե՞րը, անուննե՞րը, կոնկրետ դեպքերի նկարագրությո՞ւնը, թե՞ մեկ այլ բան:

Նախկինում պետական գաղտնիք էին համարվում միայն ռազմական գործողությունների ընթացքում անձնակազմի կրած կորուստների վերաբերյալ տվյալները:

Փոխանցում է BBC-ն: