30.05.2015 17:44

ԵՄ. Մոսկվան Եվրամիության պաշտոնյաների «սև ցուցակ» է կազմել

ԵՄ. Մոսկվան Եվրամիության պաշտոնյաների «սև ցուցակ» է կազմել

Եվրամիության քաղաքական գործիչները հաղորդել են Ռուսաստանի Դաշնություն մուտքն արգելելու մասին, որը Մոսկվան սահմանել է տարբեր երկրների մի քանի տասնյակ պաշտոնյաների նկատմամբ:

Ընդհանուր առմամբ՝ «սև ցուցակում» են հայտնվել 89 եվրոպացի քաղաքական գործիչներ և զինված ուժերի հրամանատարներ: ԵՄ ներկայացուցիչների խոսքով՝ այդ որոշումը ռուսաստանյան կողմը բացատրել է որպես պատասխան քայլ եվրոպական պատժամիջոցներին, որոնք սահմանվել են ռուսաստանցի մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ Ղրիմի անեքսիայից և Ուկրաինայի արևելքում կատարվող դեպքերից հետո:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հասանելի չի եղել՝ մեկնաբանությունների համար:

«Պուտինն ինձ մտցրել է «սև ցուցակի» մեջ: Շատ մեծ պատիվ է ինձ համար, պարոն Պուտին»,- իր Twitter-ում գրառել է Բելգիայից Եվրախորհրդարանի անդամ Մարկ Դեմեսմեքերը: Փոխանցում է BBC-ն: