02.06.2015 13:36

Աչքներս լույս, երկու «վեհափառ» ունենք»․ Ժողովուրդ

Աչքներս լույս, երկու «վեհափառ» ունենք»․ Ժողովուրդ

Շատ ուշագրավ տեղեկություն է հրապարակել «Ժողովուրդ»֊ը։ Ըստ թերթի աղբյուրների՝ Արարատի մարզի Մրգավան գյուղի Ս․ Հակոբ եկեղեցու քահանան շատ վիրավորված է Հովիկ Աբրահամյանից։ Ինչու՞։

Թերթը պարզաբանում է, որ Տեր Մխիթար քահանա Ալոյանին նախապես խոստացել են, որ նա իր ծառայությունը շարունակելու է Արտաշատում, մայիսի 31-ին բացված Սուրբ Հովհաննես եկեղեցում, բայց խոստումը դրժվել է, եւ այլ քահանա է նշանակվել։

Դե, խաբված քահանան էլ, հասկանալի է, խիստ վիրավորվել է։ Մեղմ ասած՝ հասկանալի չէ միայն, թե ինչու՛ է վիրավորվել Աբրահամյանից։ Հովիկ Աբրահամյա՞նն է քահանաների «վեհափառը»։ Այդ դեպքում՝ Գարեգին Բ-ն ո՞վ է։