02.06.2015 14:45

Լավրով. ՌԴ եւ ԱՄՆ հարաբերությունների մեջ նոր «վերբեռնում» չկա, տարվում է պրագմատիկ երկխոսություն

Լավրով. ՌԴ եւ ԱՄՆ հարաբերությունների մեջ նոր «վերբեռնում» չկա, տարվում է պրագմատիկ երկխոսություն

Նոր վերբեռնում Ռուսաստանի եւ ԱՄՆ հարաբերությունների մեջ չկա, տարվում է պրագմատիկ եւ իրատեսական երկխոսություն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Հիմա, ես կարծում եմ՝ մենք բավական իրատեսական ենք (մեր երկխոսության մեջ): Նախագահ Պուտինը ժամանակ առ ժամանակ շփվում է նախագահ Օբամայի հետ հեռախոսով: Երկխոսությունը բավականին պրագմատիկ է, նրանք քննարկում են փոխգործակցության հստակ ոլորտները, որտեղ կարող են արդյունք ստանալ: Եվ մենք նույնն ենք խոսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, բայց արդեն՝ ավելի մանրամասն»,- հայտարարել է Լավրովը Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Ռուս նախարարը հավելել է, որ նա «չի պատրաստվում սա անվանել նոր վերբեռնում»: «Սա ես կանվանեի կարգավորման անհրաժեշտության գիտակցում»,- ասել է Լավրովը: