02.06.2015 14:26

Գրանորություն. Վենեդիկտ Երոֆեևի «Մոսկվա-Պետուշկի»-ն

Գրանորություն. Վենեդիկտ Երոֆեևի «Մոսկվա-Պետուշկի»-ն

Փոքր հետքերը կառավարական գրքերում գրի չեն առնվում. խմելու վայրերը, հին շշերը, եղունգի լաքը, ծխախոտի մնացորդները, անվանափոխված փողոցների ցուցանակները, գարեջուրը, հեռավորության ընկալումները, մի քսան-երեսուն տարվա փոշին, անթրաշ դեմքերն ու էլի մի տոննա՝ առաջին հայացքից զիբիլ թվացող չնչինությունները պետական «գրականություն» չեն թափանցում կամ կրճատվում, փակվում են: Ու ՝ի՞նչ: Կրճատվելով փոքր հետքերի՝ ինքնահրատարակվում, գաղտնի ձեռքից ձեռք են անցնում, փակ-պանելային բնակարաններում ընթերցվում ու անվերադարձ հանձնվում ուրիշին: «Սամիզդատի» փոքր հետքերը մնում են լուսանցքում՝ մինչև ժամանակի փոփոխվելը: Հետո լուսանցքը ազատագրվում է, ու էդ կարճ անցումային շրջանում փոքր հետքերը սկսում են շնչել, մինչև  ձևավորվում է նոր պետական գրականություն, որի մեջ նոր փոքր հետքերը անպայմանորեն… գրի չեն առնվում:

«Դա էլ խմեց ու դարձյալ մի տեսակ մեքենայաբար: Եվ խմելով՝ կրնկի վրա բացեց բերանն ու ցույց տվեց բոլորին: «Տեսնո՞ւմ եք, չորս ատամս չկա»: «Բայց ո՞ւր են»: «Ի՞նչ իմանամ: Ես՝ ուսյալ կին, և ահա անատամ եմ մնացել: Նա ատամներս Պուշկինի համար թափեց: Ես, ահա, լսում եմ, գրական զրույց եք վարում, մտածում եմ՝ նստեմ հետները՝ կխմեմ, հետո էլ կպատմեմ, թե ոնց Պուշկինի համար ջարդեցին գլուխս ու դեմից չորս ատամս թափեցին»: Ու նա սկսեց պատմել, և ահա թե ինչպիսին էր նրա պատումի ոճը…»:

«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Վենեդիկտ Երոֆեևի «Մոսկվա-Պետուշկի» վիպակը՝ Ներսես Աթաբեկյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան