18.09.2012 14:05

Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դեպքում բացասական արդյունքերն ավելի շատ կլինեն. Ռիչարդ Կիրակոսյան

Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դեպքում բացասական արդյունքերն ավելի շատ կլինեն. Ռիչարդ Կիրակոսյան

Եթե Հայաստանն առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կփոխի իրադարձությունների զարգացումն ամբողջ տարածաշրջանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

«Հայաստանը կհայտնվի Թուրքիայի դիրքերում, քանի որ Թուրքիան միակ պետությունն է, որ ճանաչել է Հյուսիսային Կիպրոսը: Ղարաբաղը թե՛ դեմոգրաֆիական տեսակետից, թե՛ տնտեսապես կենսունակ չէ՝ որպես անկախ պետություն», - ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի ապագան Հայաստանի կազմում է:

Նրա համոզմամբ՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու դեպքում բացասական արդյունքերն ավելի շատ կլինեն, քան դրական հետևանքները: Անդրադառնալով բանակցությունների ընթացքին՝ Կիրակոսյանն ասաց, որ Սաֆարովի հետ կապված սկանդալից հետո Հայաստանը ռազմավարական կարևորություն է ձեռք բերել և կարող է օգտագործել խաղաղ բանակցությունների գործընթացից դուրս գալու սպառնալիքը: